Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

Հակաիսրայելական հռետորաբանություն բանեցնելով՝ Թուրքիան փորձում է սասանել Իրանի դիրքերը

Հակաիսրայելական հռետորաբանություն բանեցնելով՝ Թուրքիան փորձում է սասանել Իրանի դիրքերը
02.08.2024 | 19:40

Թուրքիան, ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետո և ընդհանրապես, Գազայի հատվածի ճգնաժամն օգտագործում է բացառապես իր սեփական նպատակների համար՝ թքած ունենալով արաբ ժողովրդի արցունքների վրա։

Հիմա Թուրքիան կրկին Իսրայելի հետ միասնական մեկ դաշտում է։ Էրդողանը փորձում է ընդամենը թույլ չտալ իսլամական աշխարհի համախմբում Իրանի շուրջ, ինչը Թուրքիայի համար ռեգիոնալ պարտություն կլինի։ Հետևաբար, Թուրքիան, իբր հակաիսրայելական ճակատում ագրեսիվ հռետորաբանություն բանեցնելով, փորձում է սասանել Իրանի դիրքերը և իսլամական աշխարհը համախմբել հենց իր շուրջ։ Այս օրերին ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահվան մասին թուրքական հեռուստաալիքները, կարծես, շատ ավելի հակաիրավական, քան հակաիսրայելական կեցվածք ունեն, ինչն ունի կոնկրետ պատվիրատու։

Իրանի տարածաշրջանային թիվ մեկ ախոյանը` Թուրքիան, երբեք չի հաշտվի Իրանի դերի և հեղինակության բարձրացման հետ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 8048

Մեկնաբանություններ